Ո՞ւր է տանում խաղաղ ցույցի քրեականացումը

Ո՞ւր է տանում խաղաղ ցույցի քրեականացումը

Բողոքի ավանդույթը ժամանակակից Վրաստանի պատմության մեջ դեռևս գալիս է Խորհրդային Միության ժամանակաշրջանից, երբ մեր պապերն ու տատերը սկզբում ոտքի կանգնեցին վրաց լեզվի պետական ​​կարգավիճակը պահպանելու համար, որից հետո ընդհանրապես անկախություն պահանջեցին: Այս ելույթներն իզուր չէին, չարության կայսրությունը իսկապես փլուզվեց և ապրիլի 9-ին դրվեց Վրաստանի անկախության առաջին աղյուսը։

Դրան հետևեց 2003 թվականը և կեղծված ընտրությունները, որին հետևեցին զանգվածային բողոքի ցույցերը և հեղափոխությունը։ Ցույցերի պատմությունը չի դադարել նաև նոր իշխանության օրոք։ 2007 թվականին, անկախ Վրաստանի պատմության մեջ առաջին անգամ, ոստիկանությունը ցրեց ընդդիմադիր կուսակցությունների կազմակերպած բողոքի ակցիան՝ օգտագործելով արցունքաբեր գազը, մահակները և ռետինե փամփուշտները։ Այս փաստին նախ հաջորդեց նախագահի հրաժարականը այնուհետև արտահերթ նախագահական ընտրությունները, իսկ 2012-ին նա ընտրություններում պարտություն կրեց։

Այս բլոգում կքննարկենք 2012 թվականի ընտրություններում հաղթող՝ «Վրացական երազանքի» խաղաղ բողոքի ակցիայի նկատմամբ առկա վերաբերմունքը, դրա կազմավորման փուլերն ու վերջնական նպատակը։

 

Եվ մենք պարեցինք

2018 թվականի մայիսի 12-ին ուրբաթ երեկոյան սկսվեցին ՆԳՆ-ն այսպես կոչված՝ գիշերային ակումբներում անցկացվող «Հատուկ գործողություն»-ները։

Տվյալ ժամանակահատվածում ակումբային կյանքը երիտասարդների համար փախուստի [ապաստանի] կարևոր ձև էր, իսկ ակումբները մի տեսակ ապահով տարածքներ [անվտանգ վայրեր] էին, և պետության կողմից նման կոպիտ միջամտությունը ազատության բավականին կոպիտ ոտնահարման ձև էր։  Մարդիկ, ովքեր այդ ժամանակ այնտեղ էին, նրանց ընկերները և նույնիսկ նրանք, ովքեր պարզ տեսնում էին այս արարքի ծանրությունը, միասին կանգնեցին Ռուսթավելիի վրա։ Նրանք իրենց բողոքն արտահայտեցին ռեյվով [պարելով] և պահանջեցին թմրամիջոցների քաղաքականության թուլացման պահանջին զուգահեռ՝ վարչապետի և ներքին գործերի նախարարի հրաժարականը։

Ի պատասխան՝ նրանք ստացան անջատման արշավ և հակաքայլեր։ Այս մեթոդները ծառայեցին ահաբեկման և քայքայման նպատակին։ Դրա համար պաշտոնական ալիքները և առցանց տրոլերի գործարանը հավաքված երիտասարդներին պիտակավորել էր «թմրամոլների» և «գեյերի» պիտակներով և փորձել բողոքի դեմ բարենպաստ տրամադրություն ստեղծել՝ ճիշտ այնպես, ինչպես 2012 թվականից Ռուսաստանում հետապնդվում էր հասարակության առողջ մտածող հատվածը։

Միաժամանակ Ռուսթավելիում հայտնվեցին իշխանության արբանյակային ուլտրաաջ խմբերը, որոնք, ի տարբերություն ազատության պաշտպան երիտասարդությանը, աչքի էին ընկնում բռնի գործողություններով ու կոչերով։

Ռուսթավելիի վրա կանգնած երիտասարդներին այդպես էլ վախեցնել չհաջողվեց, և բողոքը շարունակվեց, հետևաբար «Վրացական երազանքը» ստիպված էր հարմարվել՝ «վատ ոստիկանից» հետո՝ «լավ ոստիկանի» դերին։ Հանրահավաքին ներկայացավ այն ժամանակվա ՆԳ նախարար Գիորգի Գախարիան, ով ներողություն խնդրեց տեղի ունեցածի համար, խոստացավ հետաքննել ակումբների արշավանքի հետ կապված հանցագործությունները և ցանկություն հայտնեց շարունակել բանակցությունները թմրանյութերի քաղաքականության ուղղությամբ։ Միաժամանակ նա Ռուսթավելին «մաքրեց» խաղաղ ցուցարարներից և հաղթանակի համար  թողեց «օրքերին»։

Տվյալ պայմանի արդյունքում իշխանությանը հաջողվեց չեզոքացնել բողոքը՝ երիտասարդները ցրվեցին։ Այն ժամանակ երբ մարդիկ այլևս փողոցում չէին, և ճնշումն այս առումով այլևս չէր զգացվում, խոստումները հետ վերցնելը շատ ավելի հեշտ էր, անգամ օրենքի նախագիծը, որը պետք է մեղմացներ թմրամիջոցների քաղաքականությունը, չընդունվեց, ձերբակալություններն էլ խորհրդանշական բնույթ ունեին այսպես ասած, մեզ խաբեցին։



Գավրիլովի գիշերն ու ամոթը

Ակումբների արշավանքից  հետո անցել էր մեկ տարուց քիչ ավելի, երբ ՌԴ Դումայի պատգամավոր Սերգեյ Գավրիլովը, ոչ ավել, ոչ պակաս, բարձրացավ Վրաստանի խորհրդարանի նախագահի աթոռին։ Շատ քաղաքացիներ միասին ամոթ, զայրույթ ու թուլություն զգացին ու շարժվեցին դեպի խորհրդարան։

Գավրիլովին հեշտությամբ վտարեցին երկրից, բայց գլխավոր խնդիրը այն էր, որ երկրի իշխող կուսակցությանը հյուրընկալելու արդյունքում օկուպացված երկրի օրենսդիրը հայտնվեց մեր օրենսդիր մարմնի նախագահի աթոռին, այդ փաստը մնաց փաստ։

Անցկացվեց լայնածավալ հանրահավաք, որի շրջանակներում Գավրիլովի ժամանելուն զուգահեռ քաղաքացիները բողոքեցին նաև օկուպացիայի դեմ և իշխանություններից կատարվածի համար պատասխանատվություն պահանջեցին։ Խաղաղ ցուցարարները պահանջում էին խորհրդարանի նախագահի, Պետական ​​անվտանգության ծառայության պետի և ներքին գործերի նախարարի հրաժարականը։

Խոսափողի մոտ հայտնվեցին նաև քաղաքական գործիչները, որոնցից մեկը վերջնագիր ներկայացրեց իշխանություններին ասելով՝ եթե  մինչեւ ժամը 12:00-ն պահանջները չկատարվեն, մենք կմտնենք խորհրդարան, քանի որ դա մեր իրավունքն է։

Հանրահավաքը մի քանի ժամ հանգիստ շարունակվում էր, սակայն երեկոյան ժամը տասին ակտիվիստներից ոմանք առերեսվել էին իրավապահների հետ։ Ընդ որում, ընդդիմադիր քաղաքական գործիչները Գիորգի Գախարիայից առաջարկ էին ստացել մտնել խորհրդարան և սկսել բանակցությունները։ Ղեկավարները հարցրել էին մոտ կանգնած մարդկանց կարծիքը, և նրանցից համաձայնություն ստանալուց հետո համաձայնվել էին  հանդիպել ՆԳ նախարարի հետ։

Սակայն, հանդիպումը չկայացավ, քանի որ հաշված րոպեների ընթացքում հատուկ ջոկատայինները սկսեցին առանց նախազգուշացման բռնությամբ ցրել խաղաղ ցուցարարներին՝ կիրառելով արցունքաբեր գազ ու ռետինե փամփուշտներ, որը տևեց մոտ 8 ժամ։

Իրավապահները ապրիլի 9-ի պարտեզում հետապնդել էին ցուցարարներին և կրակել ռետինե փամփուշտներով։

Արդյունքում տուժել էր մոտ 300 մարդ, այդ թվում՝ մոտ 80 ոստիկան և ավելի քան 40 լրագրող։ Երկու երիտասարդ կորցրել էին իրենց աչքերը իսկ մի քանիսը իրենց տեսողությունը։ Տարբեր ժամանակներում ձերբակալվել է 350 մարդ՝ թե վարչական թե քրեական կարգով։

Հունիսի 20-ին ստեղծվեց բողոքի շարժումը, որին հաջորդեց տեւական բողոքի ակցիան, որի շրջանակներում հիմնական պահանջներն էին ներքին գործերի նախարարի քաղաքական պատասխանատվության սահմանումը եւ համամասնական ընտրությունները։

Իրակլի Կոբախիձեն խորհրդարանի նախագահի պաշտոնից հրաժարական է տվել հունիսի 21-ին։ Հունիսի 24-ին ինքը՝ Բիձինա Իվանիշվիլին, ողջ Վրաստանին հայտարարեց, որ 2020 թվականի ընտրությունները կանցնեն լրիվ համամասնական կարգով։

Սակայն ինչպես դուք չեք տեսել 1000 գործարանը ու անվճար փողը, հարգելի ընթերցող, այնպես էլ մենք չենք տեսել  համամասնական ընտրությունները։

Ինչպես նախորդ անգամ, այստեղ ևս, այն, ինչից ի սկզբանե հրաժարվեցին փողոցից եկող ճնշումների պատճառով, բողոքի ակցիայի մասնակիցների թվի աստիճանաբար նվազման արդյունքում, հետ վերցրեցին։ «Վրացական երազանք»-ը մերժեց համամասնական ընտրությունների մասին օրենքի նախագիծը և կատարվածի մեջ մեղադրեց պատգամավորների կամքի բացակայությունը, իսկ Գիորգի Գախարիան ՆԳՆ-ից բարձրացավ վարչապետի պաշտոնին։ Այս անգամ մեզ նորից ու ավելի ուժեղ տապալեցին։

 

Հուլիսի 5

2021 թվականի հուլիսի 5-ին Ռուսթավելիում պետք է անցկացվեր Tbilisi Pride-ի կողմից կազմակերպված արժանապատվության երթը, սակայն երթի հայտարարման պահից ասպարեզում հայտնվեցին բոլորի համար սիրելի ուլտրաաջ խմբերը (կամ օրկները պարզության համար): Սկսեցին կծկումներ հայտարարել ու բռնության կոչեր անել։ Միաժամանակ ՆԳՆ-ից ոչինչ չլսվեց, թե ինչպես է պաշտպանելու արժանապատվության երթի մասնակիցների խոսքի ազատությունը՝ ի պատասխան հայտարարված սպառնալիքների։

Հուլիսի 5-ի առավոտը սկսվեց վարչապետի ելույթով։ Իրակլի Ղարիբաշվիլին արժանապատվության քարոզչության երթն ու դրա անցկացումն անվանեց՝ ոչ տեղին։ Վարչապետի խոսքով՝ երթի հետեւում կանգնած է եղել արմատական ​​ընդդիմությունը։

Առավոտից Ռուսթավելիում և նրա շրջակայքում նկատվում էր պայմանագրի մասնակից խմբերի մոբիլիզացիան, որոնք նորից ու նորից աչքի էին ընկնում բուռն կոչերով։ Միաժամանակ տեսանելի էր ոստիկանական ուժերի պասիվությունը, որը դրդեց Tbilisi Pride-ին չեղարկել արժանապատվության երթը։

Դա չխանգարեց ցուցարարներին, նրանց հավաքը շուտով բռնի կոչերից վերածվեց գործողության:

Կազմակերպիչներից մեկը՝ Կոնստանտին Մորգոշիան, օրկերին ուղղորդել է՝ «Սիրցխվիլիայի» գրասենյակի ուղղությամբ։ Իմ տեղեկություններով, հենց այնտեղ էին Թբիլիսի Պրայդի անդամները։ Օրկերը, ի՞նչ օրկեր էին, որ մուտք չգործեին գրասենյակի բակ։

Սիրցխվիլիայի գրասենյակի վրա գրոհի մասին հայտարարությունից հետո ակտիվիստները կարողացել են ժամանակին տարհանվել, թեև ստիպված են եղել բազմիցս փոխել իրենց գտնվելու վայրը։ Բռնի խմբերի ներկայացուցիչները շուտով իմացել են շարժման երթուղին և արդեն նոր տարածքում ֆիզիկական հաշվեհարդարի վտանգ ներկայացրել։

Այդ վայրերից մեկի փոփոխության ժամանակ ակտիվիստները պատսպարվել են «Թբիլիսյան մարդու իրավունքների տանը», սակայն պայմանագրի մասնակիցները նրանց գտել են նաև այստեղ և պիրոտեխնիկա նետել գրասենյակի բակ։ Արդյունքում վիրավորվել է մեկ ակտիվիստ։

TV First-ի օպերատոր Լեքսո Լաշկարավան, որը նկարահանում էր Սիրցխվիլիայի գրասենյակի գրոհը, երբ օրքերը հարձակվել են նրա վրա և ֆիզիկական ոտնձգություն կատարել։ Ստացած վնասվածքների հետեւանքով Լեքսոն ստացել է ուղեղի ցնցում, դեմքի ոսկորների կոտրվածքներ եւ բազմաթիվ կապտուկներ, որոնց համար անհրաժեշտ է եղել վիրահատություն։ Հուլիսի 11-ին Լեքսո Լաշքարավային իր տանը գտել են մահացած վիճակում։

Միջադեպի պատասխանատվությունից խուսափելու համար իշխանությունները Լեքսո Լաշքարավային սեւացնելու արշավ են սկսել։ Դրա համար օգտագործել են ինչպես պետական ​​ալիքները, այնպես էլ գերատեսչությունները։ Կարծես Լեքսոն սովորական թմրամոլ էր, ով մահացավ թմրամիջոցների գերդոզավորումից, և իրենք կապ չունեին դրա հետ։

Օրքերը ներխուժել են նաեւ Tbilisi Pride-ի գրասենյակը։

Ապամոնտաժել են կառավարության դեմ բողոքի ակցիայի շրջանակներում խորհրդարանի դիմաց տեղադրված վրանները, ինչպես նաև այրել են խորհրդարանի դիմաց կանգնեցված Եվրամիության դրոշը։ Այնպես, որ ոչ ոք նրանց այդ անել չի խագարել:

Հուլիսի 5-ին բռնի խմբերի կողմից իրականացված հարձակումների հետևանքով վիրավորվել են լրատվամիջոցների 53 ներկայացուցիչ, վնասվել է հեռուստատեսային տեխնիկա, ֆիզիկական վնասվածքներ են ստացել 11 ակտիվիստ/ֆիզիկական անձ և յոթ իրավապահ։

Այն, ինչ տեղի է ունեցել հուլիսի 5-ին, կառավարության արձագանքի առումով ավելի լուրջ է եղել, քան նախորդ դեպքերը, քանի որ՝

ա) բռնության փաստերը չեն կանխվել,

բ) չեն կանխվել ոչ ընթացքում ոչ էլ այդ բռնի կոչերի ժամանակ,

գ) նրանք  բռնություն կազմակերպելու մեղադրանքով ոչ ոքի չեն ձերբակալել։

Համեմատության համար, հատուկ ջոկատայիններն ու ոստիկանությունը հունիսի 20-ին անհամաչափ ուժ էին կիրառեցին խաղաղ ցուցարարների նկատմամբ՝ ձերբակալելով 350 ցուցարարի և հետագայում Նիկա Մելիային դատապարտելով «հեղաշրջման կոչի» համար։



Ո՛չ ռուսական օրենքին

2023 թվականի մարտի 7-ին էր, երբ «Վրացական երազանքը» խորհրդարանում քննարկել է ռուսական օրենքը։ «Գործակալների մասին օրենք» կոչվող նախագծի համաձայն՝ դրա իրականացման դեպքում արտերկրից ֆինանսավորվող հասարակական և լրատվական կազմակերպությունները պետք է գրանցվեին որպես՝ «օտարերկրյա ազդեցություն ունեցող գործակալներ»։

Օրենքի բովանդակությունից ելնելով դրա քննարկմանը հաջորդել է բողոքի լայնածավալ ակցիան, իսկ Ռուսթավելի պողոտան առաջին քննարկմանը զուգահեռ փակվել է։

 

Հարգելի քաղաքացիներ, խնդրում ենք ցրվե՛ք

Վրաստանի քաղաքացիների  խաղաղ բնակիչների բողոքի ակցիան նոր վրացական ավանդույթի համաձայն ճնշվել է հատուկ ջոկատայինների, արցունքաբեր գազի, ջրի շիթերի և պղպեղի սփրեյի կիրառմամբ, սակայն քաղաքացիները չեն հանձնվել և նորից վերադառձել  խորհրդարանի շենքի մոտ։

Հաջորդ օրը հավաքվել են և ավելի շատ են եղել, եկել են ավելի պատրաստված՝ դիմակներ, ակնոցներ, սաղավարտներ, կենտրոնացած ինքնապաշտպանության և այլոց ինքնապաշտպանության հարցում օգնելու վրա: Հատուկ ջոկատայինները հեռվից սկսել են արցունքաբեր գազ նետել ամբոխի մեջ։ Քաղաքացիները գազից փախել են ներքևի փողոցները։ Այնուհետեւ նրանց մի մասը փակել էր Արդարադատության տան դիմացի հարակից տարածքը, իսկ մյուս մասը մինչեւ առավոտ նորից վերադառձել խորհրդարանի մոտ եւ մինչեւ վերջ դիմադրել  հատուկ ջոկատայինների հարձակմանը։

Կամքի ուժի ի հայտ գալն արդյունք է տվել՝ վրացական երազանքը նահանջել է և իրոք տապալել օրենքի նախագիծը։

Սակայն, ինչպես մյուս դեպքերում, սա միայն վերջինի սկիզբն էր։ Մարտի 12-ին «Իմեդի»-ում  տված հարցազրույցում վարչապետը մարտի 7-ից 9-ի ցույցերը կապել է «կործանարար», «անարխիստական» և «ծայրահեղական» ուժերի հետ։ Նա հանրահավաքի երիտասարդներին անվանել է՝ «սատանիստներ» և հարձակվել ոչ ֆորմալ կրթության վրա կենտրոնացած՝ «Ֆրանկլին ակումբի» վրա, որին նա ուղղակիորեն մեղադրել է հակապետական ​​գործունեության մեջ։

Մարտի 12-ին տված հարցազրույցում Ղարիբաշվիլին սպառնացել է, որ ոչ մեկին չի ներվի կատարվածի համար։ Մարտի 29-ին Մոլոտովին կրակելու  և ՆԳՆ ավտոմեքենան հրկիզելու մեղադրանքով ձերբակալվել է 21-ամյա Լազարե Գրիգորիադիսը։ Խափանման միջոցն եղել է կալանավորումը։ Նրանք չէին կարողացել ապացուցել, որ նա կրակել էր Մոլոտովի վրա, սակայն հին մեղադրանք էին գտել և նրան բանտում թողել։ Այս ամենն արվել էր նրան սևացնելու  արշավի ֆոնին, որպեսզի  համակարգը զոհին հեշտությամբ գրանցի։

Ըստ որում՝ այստեղ էլ մենք դեմպինգի զոհ դառձանք։ Օրենքի  անկմանը նախ հաջորդել էր Լազարեի ձերբակալությունը։ Այնուհետև հունիսի 2-ի գիշերը խորհրդարանի շենքի մոտ հինգ խաղաղ ցուցարար էին ձերբակալել։ Նրանց մեղքը մեր վարչապետի անունը մաքուր առաստաղի և մի քանի պաստառի վրա գեղեցկացնելն էր եղել։ Չնայած որ, արտահայտվելու ազատությունը մեզ տալիս էր նման ձևով արտահայտվելու լիակատար իրավունք, սակայն խորհրդարանի շենքի մոտ ձերբակալված ցուցարարների նկատմամբ տուգանքներ էին սահմանվել։

Սրա շարունակությունը հոկտեմբերին երեք օրում արագացված կարգով քննարկված և խորհրդարանում ընդունված օրենքի նախագիծն էր, որով փոփոխվում էր՝ «Հավաքների և ցույցերի մասին» օրենքը և սահմանափակվում էր «ժամանակավոր շինությունների» օգտագործումը հանրահավաքներում։ Այս ամենին «նախընտրական քարոզարշավի շրջանակներում» գումարվեց Ռուսթավելի պողոտայի վերականգնման երկամյա ծրագիրը։

Ռուսական օրենքը տապալվեց, բայց ռուսական ոճին անցումը դրանով չավարտվեց։ Եթե ​​լավ նայենք մեր հարևան երկրի նորագույն պատմությանը, ապա կարող ենք պատկերացնել, թե ինչ կարող է լինել առջևում։ Օրինակ, Ռուսաստանում մաքուր թերթի պատճառով ձերբակալությունները սկսվել են 2022 թվականին իսկ 2018 թվականից բողոքի ակցիաներն ընդհանրապես արգելվել են…